Արմեն Գևորգյանը, որ երկու շաբաթ առաջ հրաժարական տվեց Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնից, դարձել է բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հիմնած IDeA (Initiatives for Development of Armenia - «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») հիմնադրամի նոր ղեկավարը:
Խորհրդարանում սկսվել են բյուջետային քննարկումները:
Էլի մեզ հայտնի բառապաշարն է, բյուջեին փակցվող «իրատեսական» ու «սոցիալական» որակումները, թեև դրանց այլևս ուշադրություն չեն դարձնում ոչ միայն քաղաքացիները, այլև քննարկումների անմիջական մասնակից պատգամավորներն ու նախարարները:
Ոչիշխանական եռյակում ճգնաժամն իսկապես տեսանելի է ու, թերևս, դրանով պետք է պայմանավորել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ծավալուն հարցազրույցը zham.am կայքին:
Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ ՀԱԿ կուսակցության լիդերները հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փորձել են համոզել, որ հանրահավաքից հետո սկսեն նստացույց Ազատության հրապարակում, սակայն վերջինս կտրականապես դեմ է արտահայտվել:
«Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ ունի հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում ոչիշխանական ուժերի հրավիրած հանրահավաքներից:
Ազգային ժողովում մեկնարկել են բյուջետային քննարկումները։
Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը հստակ սոցիալական ուղղվածություն ունի՝ ներկայացնելով 2015-ի անելիքները՝ հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Բյուջետային ծախսերը սոցիալ-մշակութային են:
ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» դաշինքը գերազանցեց ինքն իրեն՝ երեք ուժերի ղեկավարների փոխհարաբերությունների բաց ցուցադրմամբ ու նրանց խիստ խոսուն ելույթներով: Հասկացողը հասկացավ ու սեփական հետևություններն արեց:
Երբ խորհրդարանական քառօրյայի օրերին ամեն առիթով «հրաձգություն» էր տեղի ունենում իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների միջև, թվում էր՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի մեջ ինչ-որ կարևորություն, պատմականություն կա:
Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, ըստ ոչիշխանական ուժերի պնդման, հաջորդելու են այլ հանրահավաքներ ևս: Ոչիշխանական ուժերի ղեկավարները հավաստում են, որ դրանք կարող են հանգեցնել իշխանափոխության:
Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը, ով այլ ազատամարտիկների հետ ոչիշխանականների հանրահավաքներին ու երթերին է մասնակցում, ասել է, թե Լիցկան, նույն ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, իր «լավ ընկերն է, ըտենց էլ կա ու մնալու է»:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...